Արոնյանը կմասնակցի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարին

Armenpress 21:34, 23 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանը հանդես կգա Եվրոպայի թիմի կազմում, որտեղ ընդգրկված են նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին և Աննա Մուզիչուկը: Թիմի ավագի կարգավիճակում կլինի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը:

Ավելի վաղ` ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է այն երկրների անվանումները, որոնք կմասնակցեն մրցաշարին` ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա, Չինաստան, Հնդկաստան և աշխարհի ընդհանուր թիմ:

Մրցաշարը կանցկացվի առցանց և կմեկնարկի մայիսի 5-ին և կեզրափակվի մայիսի 10-ին:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am