Արարատ Միրզոյանը ցավակցել է Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ

Armenpress 17:59, 21 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցել է Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական խոսքը․

«Սրտի խոր կսկիծով տեղեկացա անկախ Հայաստանի պատմության լավագույն դիվանագետներից մեկի` Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին: Դեռ ջերմ են հիշողությունները նախորդ տարի Բոստոնում տեղի ունեցած մեր վերջին հանդիպումից, որտեղ ապրում և դասավանդում էր Թաֆթսի համալսարանում:

Հանգչի՛ր խաղաղությամբ, մենք կորցրինք ոչ միայն փայլուն դիվանագետի, այլև օրինակելի և սկզբունքային քաղաքացու քո տեսակը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am