Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1.297-ով

Armenpress 15:34, 21 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսի ապրիլի 21-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, վարակակիրների թիվն ավելացել է 1.297-ով՝ կազմելով 84 հազար 802: Վերջին մեկ օրում մահացել է 88 մարդ: Վարակի բռնկումից ի վեր երկրում մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 հազար 297: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:

Ծանր վիճակում է գտնվում 3 հազար 357 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1.692-ով՝ կազմելով 60 հազար 965: Մինչ այժմ թեստավորվել է 365 հազար 723 անձ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am