ՌԴ-ն մինչև հունիսի 15-ն օտարերկրացիներին չի պարտավորեցնի երկրից դուրս գալ

Armenpress 13:08, 18 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում հրամանագիր է ստորագրել, որի համաձայն, մինչև հունիսի 15-ն օտարերկրացիները չեն պարտավորեցվի ՌԴ-ից դուրս գալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Կրեմլի լրատվական ծառայությանը:

«Սահմանել, որ 2020 թվականի մարտի 15-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում օտարերակրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ չի կիրառվում նրանց երկրում գտնվելու անցանկալիության, արտաքսման կամ օտարերկրյա պետություն տեղափոխման մասին որոշումները»,-ասված է փաստաթղթում։

Դրանից բացի, մինչ հունիսի 15-ը որոշումներ չեն կայացվի փախստականի կարգավիճակից զրկելու, ժամանակավոր կացության իրավունքի, տրամադրած վիզան չեղարկելու, ժամանակավոր աշխատանքի իրավունքի թույլտվության, պետական ծրագրերի մասնակցության վերաբերյալ:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am