Եվրոպայի ձյուդոյի 2021 թվականի առաջնությունը վարկանիշային կլինի ՕԽ-ի համար  

Armenpress 15:26, 15 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ,  15  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ձյուդոյի 2021 թվականի առաջնությունը կլինի վարկանիշային Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան: Ըստ նոր որոշման, 2021 ապրիլի 30-ից մայիսի 2-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայանալիք մրցաշարը վարկանիշային է: Մինչ այս չեղարկվել են ձյուդոյի բոլոր Գրան պրիները, որոնք պետք է վարկանիշ տային մարզիկներին:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստները քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ: Խաղերին մասնակցելու իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները:

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am