«Արմենիա» ավիաընկերությունը մինչև մայիսի 15-ը չեղարկում է բոլոր չվերթները

Armenpress 18:32, 13 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմենիա» ավիաընկերությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում չեղարկում է բոլոր չվերթները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

«Արտակարգ ռեժիմի երկարաձգմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև մայիսի 15 բոլոր չվերթները»,- գրել է Խաչատրյանը։

Ավելի վաղ ավիաընկերությունը չեղարկել էր բոլոր չվերթները մինչև ապրիլի 30-ը ներառյալ և բոլոր ուղևորներին առաջարկվելու են վաուչերներ տոմսի արժեքին համապատասխան։ Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: ՀՀ ազգային ժողովը արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը քննարկում է ապրիլի 14-ի հատուկ նիստում։

Լիլիթ Դեմուրյան


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am