Չինաստանը բժիշկների խումբ է ուղարկել Ղազախստան. Սինխուա

Armenpress 13:35, 10 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կառավարությունը Ղազախստան է ուղարկել բժիշկ-փորձագետների խումբ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը: Խմբում ներառված են 10 բժիշկ: Նրանք մասնագիտացված են ինտենսիվ թերապիայի, ինֆեկցիոն հիվանդությունների, չինական ավանդական բժշության գծով:

Չինաստանի մասնագետները ղազախստանցիներին կփոխանցեն իրենց փորձը` կապված բուժման, ախտորոշման, կանխարգելման հետ: Տեղում կանցկացվեն բժիշկների, սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացներ:

Չինաստանից մասնագետների խումբը բերել է նաև բժշկական պարագաներ՝ դիմակներ, պաշտպանիչ հագուստ, սարքավորումներ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am