Ալբերտ Ազարյանը կոչով դիմել է հայաստանցի մարզիկներին    

Armenpress 11:40, 10 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը կոչով դիմել է հայ մարզիկներին:

«Դժվարին ժամանակներ է ապրում համաշխարհային սպորտը, ներառյալ ՝ հայաստանյանը։ Բայց մարզաշխարհը չի  հուսահատվել, անգործության չի մատնվել։ Սա լավ է։ Նախանձելի վիճակում չեն նաև մերօրյա մարզիկները։ Սակայն չեմ կասկածում նրանց համարձակությանը և տոկունությանը։ Նրանք մեր արժանապատիվ հետնորդներն են, անկախության սերունդը, և համոզված եմ, որ նպատակային աշխատանքի շնորհիվ կկարողանան հաջողությամբ հաղթահարել առաջիկա վարկանիշային մրցաշարերի արգելքները, կմեկնեն օլիմպիական խաղեր և չեմպիոնական տրամադրությամբ կներկայանան մայր Հայաստանին ու մեր աննկուն ժողովրդին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազարյանի խոսքերը փոխանցում է ՀԱՕԿ-ը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվեցին և չեղարկվեցին մի շարք միջազգային մրցաշարեր, այդ թվում Տոկիոյի 32-րդ առամային Օլիմպիական խաղերը և ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am