Մարզահամերգային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է հարձակողական բեկորային դիստանցիոն նռնակ

Armenpress 10:20, 10 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 9-ին, ժամը 14:34-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է նռնակ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

Հայտնաբերվել է «РГ-42» տեսակի կոռոզիայի ենթարկված ձեռքի հարձակողական բեկորային դիստանցիոն նռնակ. ինժեներական ջոկատի կողմից տեղափոխվել է Նուբարաշենի զորավարժարան և ոչնչացվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am