Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին

Armenpress 19:55, 9 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք: Դրականն այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպն ավելի դանդաղ է, քան հավաքական վերցրած վերջին 10 օրերինը:

Բացասականն այն է, որ այս փոքրիկ և հարաբերական «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե մենք «թուլանանք» և կրկին վերադառնանք մեր առօրյա կյանքին` չպահպանելով հիվանդության տարածումը կանխող կանոնները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am