Իրանում մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 497-ով

Armenpress 14:57, 9 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսի ապրիլի 9-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1634-ով՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմելով 66 հազար 220:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ԻԻՀ­-ում Հայաստանի դեսպանատունը:

Մահացածների թիվն ավելացել է 117-ով: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 110 մարդ:

Վարակվածներից 3 հազար 918 մարդ գտնվում է ծանր վիճակում:

Իրանում մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 497-ով՝ ընդհանուր թիվը կազմելով 32 հազար 309: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am