Գազի գնի նվազեցման հարցով բանակցություններ սկսելու առաջարկին ռուսական կողմը դեռ չի պատասխանել

Armenpress 13:37, 9 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսական կողմը դեռ չի պատասխանել սահմանին գազի գնի նվազեցման հարցով բանակցություններ սկսելու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկին։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասաց ապրիլի 9­ին հրավիրված մամուլի ասուլիսում։

«Դեռ պատասխան չկա։ Կարծում եմ, որ աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր էլ կա, և ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ»,– ասաց Գրիգորյանը։

Մարտի 31–ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am