Գյուղացիական տնտեսություններին բավարավել է 1,1 մլրդ դրամ չափով վարկային փաթեթ

Armenpress 13:10, 9 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ ծրագրի ներդրման արդյունքում ներկայումս գյուղացիական տնտեսություններին բավարարվել է  1,1 միլիարդ դրամի չափով վարկային փաթեթ, իսկ փաստացի տրամադրվել է 600 միլիոն դրամ վարկային միջոցներ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 9-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը` ներկայացնելով կառավարության տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների ընթացքը։

«Այս ծրագիրը իրականացվում էր մինչ ապրիլ ամիսը, սակայն ապրիլից սկսած տոկոսները սուբսիդավորում ենք ամբողջությամբ և կարևոր լրացում կատարեցինք՝ մինչև 1 միլոին դրամ արժեքով միկրովարկերը հասանելի կլինեն գյուղացիական տնտեսություններին»,- ասաց Խաչատրյանը։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը միտված է oժանդակել գյուղատնտեսական ոլորտի ձեռնարկություններին և անհատներին, ովքեր դրամական միջոցներ ներգրավելու խնդիր ունեն։

Կարեն Խաչատրյան


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am