«Հայաստանի Հանրապետություն»․ Նյութերն իմ հայ ժողովրդից եմ վերցրել եւ նրան էլ վերադարձնում եմ

Armenpress 21:54, 8 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««ՀՀ»-ի հետ հարցազրույցում բանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանը մասնավորապես նշել  է. «Իմ գրքերի թիվն արդեն հասել է 27-ի, երկուսը պատրաստ են հրատարակության, իսկ երրորդը՝ «Ամերիկահայոց բանավոր ավանդույթը ժամանակի հոլովույթում» դարձյալ ստվարածավալ աշխատությունը, որտեղ խոսում են բացառապես ամերիկահայ բանասացները՝ պատմելով իրենց համայնքի, առօրյա կյանքի ու աշխատանքի եւ իրենց մտորումների ու հույզերի մասին: Այն արդյունք է դեպի ԱՄՆ կատարված հինգ գիտաժողովային այցելությունների, որոնց ընթացքում գրի եմ առել 1.165 միավոր ժողովրդագիտական կարեւոր արժեք ներկայացնող տարաբնույթ նյութեր... Ես բազմաթիվ գրքեր եմ հրատարակել, որոնք, գրեթե բոլորը, ոչ միայն Հայաստանում, այլեւ տարբեր երկրներում արժանացել են բարձր պարգեւների: Սակայն ամենաթանկը հայ ժողովրդի գնահատականն է, քանի որ ես այդ նյութերն իմ հայ ժողովրդից եմ վերցրել եւ հայ ժողովրդին եմ վերադարձնում՝ կորստից փրկելով նրա մշակութային բանավոր գանձերը»»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am