Թրամփը Սանդերսի կողմնակիցներին կոչ է արել անցնել Հանրապետական կուսակցության կողմը

Armenpress 21:02, 8 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական մրցապայքարը լքած սենատոր Բերնի Սանդերսի կողմնակիցներին կոչ է արել անցնել Հանրապետական կուսակցության կողմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին նա գրել է Թվիթերի իր էջում:

«Դա ավարտվեց հենց այնպես, ինչպես ցանկանում էին դեմոկրատները և կուսակցության ազգային կոմիտեն, հենց այնպես, ինչպես ավարտվեց խորամանկ Հիլարիի ֆիասկոյի դեպքում: Բեռնիի կողմնակիցները պետք է գան Հանրապետական կուսակցություն, տեղափոխվեք»,- գրել է Թրամփը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am