Աթլետիկայի ԱԱ-ն կանցկացվի 2022 թվականի հուլիսին

Armenpress 19:52, 8 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան հստակեցրել է աշխարհի առաջնության անցկացման ժամկետները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես փոխանցում է միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, աշխարհի առաջնությունը 2021 թվականի փոխարեն կանցկացվի 2022 թվականին հունիսի 15-24-ը: Նախնական տվյալներով,մրցաշարը պետք է ընդուներ ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում, սակայն վայրի հետ կապված դեռևս վերջնական որոշում չկա:

Քանի որ ՄՕԿ-ը որոշել է մեկ տարով հետաձգել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը, ելնելով այդ որոշումից Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան ևս փոխել է առաջնության ժամկետները: 

Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Աթլետիկայի աշխարհի առաջնություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ և երբեք չեն անցկացվում Օլիմպիական խաղերի հետ նույն տարում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am