Իրանում ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 773-ով

Armenpress 14:36, 8 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսի ապրիլի 8-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատվարակակիրների թիվն ավելացել է 1 997-ով: Ընդհանուր թիվը կազմում է 64 հազար 586: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասինտեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:

Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է 121-ով, ընդհանուր թիվը կազմելով 3 հազար 993:Ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 773-ով: Իրանում մինչ օրս ապաքինվել է 29 հազար 812 մարդ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ(պանդեմիա)։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am