ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

Armenpress 11:01, 8 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1736 մարդ, ինչը մահացության ամենաբարձր ցուցանիշն է վարակի բռնկումից ի վեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տվյալները հրապարակել է Ջոն Հոփքինսի հետազոտական համալսարանը:

Մահացության ամենաբարձր ցուցանիշը եղել էր ապրիլի 4-ին, երբ գրանցվեց 1344 մարդու մահ: ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացության ցուցանիշը 12 հազարից ավելի է: Վարակից մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Նյու Յորքում, որտեղ մահացել է 4009 մարդ: Նյու Յորքն ԱՄՆ-ում համարվում է վարակի կենտրոն:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակվածության ընդհանուր ցուցանիշը 400 հազարից ավելի է, 20 հազարից ավելի մարդ ապաքինվել է:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am