«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Դանիել Վարուժանը՝ Վահրամ Փափազյանի մտերիմ ընկերը

Armenpress 09:25, 8 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չափազանց թախծալի նոտաներ են հնչում Վահրամ Փափազյանի հիշողության ստեղնաշարում Դանիել Վարուժանի մասին, նախ, որ նրա դասակից ու մտերիմ ընկերն էր, եւ հետո՝ պաշտպանը, որ թեեւ փոքր էր նրանից տարիքով, սակայն առավել համարձակ՝ դեռահասների չար կատակները զսպելու եւ թեւի տակ առնելու այնպիսի պարկեշտ ու հեզ արարածի, ինչպիսին բանաստեղծական ռոմանտիզով աշխարհին նայող Վարուժանն էր։ Իրենից մեծ ընկերոջ հանդեպ պատասխանատվության զգացումը եղբայրական գորովանքով էր լցրել սիրտը, որ, տարիների հեռվից նրան հիշելիս, արցունքախառն քողով էր տեսնում անցյալի տխուր ու անմխիթար օրերը, որոնց համար ժամանակն այնպես էլ ի զորու չեղավ դառնալ ամոքիչ սպեղանի, այլ հիշողությամբ անընդհատ քանդեց առանց այն էլ չփակվող անարդար ու դաժան կորստյան վերքը՝ անզորությամբ լցնելով սիրառատ հոգին։ «Եվ այսօր Վարուժանին հիշելիս,- գրում է Փափազյանը դառնորեն,- չնայած տարաժամ եղանակին, որ հեռուներից փչող հողմածեծ ողբով ծեծում է պատուհանիս փեղկերը, չնայած ուղեղիս անհնար խոնջանքին, տեսնում եմ վաղեմի բարեկամիս Պերա Սաքըզ-Աղաջի նախակրթարանում, ինձ հետ ուս ընդ ուս, նեղ նստարանի ու գրասեղանի արանքում ճմլված, ցրտից կապտած աղազուն մատների վրա շնչելով, Գարեգին վարժապետի դասը լսելիս...»։

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am