«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Լրատվամիջոցները համավարակից հետո

Armenpress 21:56, 7 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զանգվածային լրատվամիջոցներում այսօր ստեղծված իրավիճակի, ներկա եւ ապագա զարգացումների շուրջ մասնագիտական իր դիտարկումներն է ներկայացնում «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը եւ խնդրով հետաքրքրվող շրջանակներին հրավիրում շահագրգիռ քննարկման: Մասնավորապես, ըստ նրա, այժմ ոչ թե ամփոփումների ու դասեր տալու, այլ դասեր քաղելու ժամանակն է։ Լրատվության ապագայի տեսանկյունից, սակայն, հնարավոր է որոշ նախնական դիտարկումներ անել հետհամավարակային շրջանի համար։ Որոշ ժամանակ անց «կորոնահամաճարակի» հետեւանքներն ազդելու են լրատվամիջոցների ամենօրյա գործունեության վրա, եւ ազդեցության շրջանակը ներառելու է թե՛ բովանդակության արտադրության եւ սպառման ձեւերը, թե՛ տնտեսվարման մոդելները, թե՛ մարդկային ռեսուրսների կառավարումը։ Լրատվական ինդուստրիայի մի շարք ճյուղերի համար կարող են առաջանալ լրջագույն մարտահրավերներ, մյուսների համար (օր.՝ ռադիոյի ու հեռուստատեսության)՝ սկսվի երկրորդ «ոսկե դարը»։ Այսօր ոչ ոք չունի պատրաստի բանաձեւեր, եւ ներկայացվող թեզերն էլ ապագայի վերաբերյալ քննարկում սկսելու հրավեր են»։

                 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am