Արցախի Միրիկ գյուղի բոլոր բնակիչների համար սահմանվել է ինքնամեկուսացման ռեժիմ

Armenpress 18:51, 7 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Միրիկ գյուղի բոլոր բնակիչների համար ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել այնտեղ հայտնաբերված կորոնավիրուսի վարակման դեպքի պատճառով։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 7–ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղում ապրում է ընդամենը 40 ընտանիք, որոշել ենք գյուղի բոլոր բնակիչների համար սահմանել ինքնամեկուսացման ռեժիմ` վարակի տարածումը հնարավորինս կանխելու համար»,– ասաց պետական նախարարը։

Արցախում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է ապրիլի 7–ին։ Միրիկ գյուղի բնակիչը Արցախ էր վերադարձել Հայաստանից։ Նրա հետ շփման մեջ եղած 17 անձ մեկուսացվել է։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am