Բորիս Ջոնսոնի առողջական վիճակի մեջ փոփոխություն չկա․ նա ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է

Armenpress 11:59, 7 Ապրիլ, 2020

 ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով վարակվել էր կորոնավիրուսով, առողջական վիճակի վատացման պատճառով տեղափոխվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «BBC»-ին, այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը։

 «Ռոյթերս» գործակալության աղբյուրները հայտնում են, որ ներկայումս վարչապետի առողջական վիճակի փոփոխություն չկա։

Մարտի 27-ին Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական արդյունք էր տվել և նա ինքնամեկուսացել էր։ Ապրիլի 5-ին Մեծ Բրիտանիայի վարչապետը  հոսպիտալացվել էր Լոնդոնի Սուրբ Թոմաս հիվանդանոցում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am