Արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը փոփոխվել է

Armenpress 22:19, 6 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ որոշակի փոփոխությունների է ենթարկվել Արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

«Պարետի N 34 որոշմամբ (https://www.gov.am/files/docs/4006.pdf) գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների:

Նոր տարբերակն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 23:59-ին»,- նշված է գրառման մեջ:

Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը 62 է: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։ 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am