«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.100-ամյա Մարգարիտա Դարբինյանը պատմում է «կյանքի գույների» մասին

Armenpress 09:30, 7 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չատել, չարհամարհել, չնսեմացնել որեւէ մեկին: Առավելագույնս ճանաչել աշխարհն ու մարդուն, ձերբազատվել բացասական լիցք կրող զգացմունքներից… 100-ամյա գիտնական Մարգարիտա Դարբինյանի ներդաշնակ ապրելու բանաձեւն է: Եւ սա ասում է մի կին, որը ոչ միայն անցել է Երկրորդ աշխարհամարտի թոհուբոհի միջով, այլեւ անձամբ մասնակիցը եղել այդ արհավիրքին: Մեկ դար ապրած թարգմանչուհին մեզ հետ զրույցում անկեղծանում է` իր տարիքում մարդու մտքում յուրօրինակ պատկեր է հյուսվում անցյալի, ներկայի ու ապագայի  ընկալման համադրությամբ: Մաշտոցյան Մատենադարանի երկարամյա աշխատակցուհին, չնայած իր պատկառելի տարիքին, մինչ օրս աշխատում է որպես թարգմանական մատենագրության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու է» 

          Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am