«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ «Մեր տան մատուռն է մայրս...»

Armenpress 21:53, 6 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատերազմների միջով կոփված մեր հազարամյա պատմությունը հավաստում է, որ Հայոց Մայրերի ձայնը եղել է քաջալերող, ոգեւորիչ, աղոթող, հավատով: Իր սրտում ունենալով հայրենիք եւ կրոն՝  հայուհին իր որդու մեջ սերմանել է հայրենասիրություն: Նա իր որդուն երբեք մենակ չի թողել պայքարում: Հոգեպես անպարտելի մայրն իր օրհնանքով  կանգնած է եղել սահմանին: «Ունենանք առյուծածին մայրեր, որոնց արիական որդիները ավելորդ դարձնեին Հայաստանը պաշտպանող արհեստական ամրությունները»՝ Նժդեհի պատգամն է: «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»՝ էլի նրա խոսքն է: Իսկապես, մայրը ինչպես դաստիարակի իր զավակին, այնպես կլինի վաղվա մեր օրը. չէ՞ որ այդ մանուկն ապագա մեր հասարակությունն է»:

   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am