«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ամուր ընտանիքն առհավատչյան է մեր ժողովրդի հարատևության

Armenpress 21:48, 6 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ապրիլի 7-ը, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցին նշում է իբրեւ օր Ավետումի Ս. Աստվածածնի, մի առանձին իմաստ ու հմայք է ձեռք բերել վերջին տասնամյակներին, երբ դասվել է պետական տոների շարքը` խորհրդանշելով Մայրությունն ու Գեղեցկությունը: Դարեր ի վեր, բոլորի պես, մեր ժողովուրդն էլ է ամենանվիրական հասկացությունները բնորոշել «մայր» բառով: Ասում ենք` մայր հայրենիք, մայր ժողովուրդ, մայր հող, մայրենի լեզու, մայր Արաքս, մայրաքաղաք…

Մեր ժողովրդի պատմությունը հարուստ է քրիստոնեական արժեքներով պայծառացյալ, քաջարի, անձնուրաց ու առաքինի վարքի տեր կանանց օրինակներով: Ամուր ու ավանդական ընտանիքն առհավատչյան է հայ ժողովրդի հարատեւության, եւ այդ հավերժության պատվարը մեր կանայք են, մայրերը: Ուստի եւ տոնական այս օրն առիթ է վերարժեւորելու կնոջ դերը մեր ազգային կյանքում, նրա հանձնառությունը ընտանիքների ամրության ու մատաղ սերնդի դաստիարակության գործում, նաեւ գնահատելու կանանց կարեւոր ներդրումը մեր պետության առաջընթացի, ներկայիս հասարակության զարգացման գործընթացներում»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am