Առևտրաարդյունաբերության պալատը հայտարարել է տնտեսվարողներին աջակցելու հերթական քայլի մասին

Armenpress 18:08, 6 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հերթական քայլն է ձեռնարկում տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պալատը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, պատրաստակամություն է հայտնում դիտարկել ընկերությունների հայտերը և պահանջներին համապատասխանելու դեպքում հնարավորինս արագ տրամադրել անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) հավաստագրեր այն ընկերություններին, ովքեր կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված չեն կարողացել կատարել միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունները: Անհաղթահարելի ուժի (ֆորս մաժորի) հավաստագրերի տրման կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ՝ ՀՀ ԱԱՊ-ի պաշտոնական կայքում հետևյալ հղումով` https://armcci.am/?page_id=9333

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am