Չինաստանում գրանցվել է 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Armenpress 11:11, 6 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՉԺՀ-ի Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանի Ուռումչի քաղաքային շրջանից 143 կիլոմետր արևելք ընկած շրջանում գրանցվել է 6,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, hաշվի առնելով ցնցումների ինտենսիվությունը՝ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվում է «ավերիչ»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am