«Բարսելոնա»-ն չի վաճառի Գրիզմանին   

Armenpress 11:04, 6 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն նպատակ չունի ամառային տրանսֆերի ընթացքում վաճառել Անտուան Գրիզմանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Marca-ն: Կատալոնական ակումբի ղեկավարությունը չի վաճառի ֆրանսիացուն, ոչ էլ նրան կներառի Նեյմարի տրանսֆերի մեջ: Գրիզմանը ևս ցանկություն է հայտնել մնալ «Բարսելոնա»-ում: Ըստ ակումբի, ֆրանսիացուն դեռևս ժամանակ է պետք թիմի խաղին հարմարվելու համան:

Անտուան Գրիզմանը «Բարսոլոնա» է տեղափոխվել 2019 թվականին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am