Այսօր՝ ապրիլի 6-ին

Armenpress 10:23, 6 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1869 թ. այս օրը ծնվել է Լեւոն Շանթը՝ հայ գրող, անվանի դրամատուրգ, մանկավարժ, պետական եւ հասարակական գործիչ։

*           1921 թ. այս օրը մահացել է  Վարդգես Սուրենյանցը՝ ականավոր հայազգի նկարիչ, հայ ազգային պատմանկարչության հիմնադիր։

*           1896 թ. այս օրը Աթենքում կայանում է Առաջին ժամանակակից օլիմպիական խաղերի բացումը:

*           1483 թ. այս օրը մահացել է Ռաֆայել Սանտին՝ Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նշանավոր նկարիչ։

*           1748 թ. այս օրն սկսվեցին Պոմպեյի պեղումները։

*           1899 թ. այս օրը Մոսկվայում երթուղի դուրս եկավ առաջին տրոլեյբուսը։

*           1917 թ. այս օրը ԱՄՆ-ն մտավ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ։

Մ. Ա.



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am