Կորոնավիրուսով պայմանավորված՝ Ճապոնիայում կսահմանվի արտակարգ ռեժիմ. ՌԻԱ Նովոստի

Armenpress 10:04, 6 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պլանավորում է ապրիլի 8-ին մտցնել արտակարգ դրություն՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Արտակարգ դրության սահմանումն իշխանություններին հնարավորություն կտա տեղերում պահանջել քաղաքացիներից դուրս չգալ փողոց, հրաժարվել զանգվածային միջոցառումներից, պահպանել հիգիենայի կանոնները: Կանոնները խախտելու պարագայում որևէ տուգանք չի նախատեսվում: Նշվում է, որ արտակարգ ռեժիմնն ամենից առաջ վերաբերում է Տոկիոյին և Օսակաին:

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 4 հազարից, 100-ից ավելի մարդ մահացել է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am