Գյումրիում արձանագրվել է էլեկտրահարության դեպք. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Armenpress 19:13, 5 Ապրիլ, 2020

ԳՅՈՒՄՐԻ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շտապ բուժօգնության մեքենայով մարտի 5-ին  «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել էլեկտրահարված 2 տղամարդ։ Տուժածների ինքնությունը ճշտվում է: Նրանցից  մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին «Արմենպրես»-ին  տեղեկացրեց կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը:

«Նրանցից մեկը, այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում. առկա են հոսանքի մուտքի և ելքի կետեր՝ սրտամկանի վնասվածք,  իսկ մյուսի վիճակը միջին ծանրության է, հոսանքի ազդեցության հետքեր չկան։ Ունի գանգուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում և սալջարդ: Հավանաբար վնասվել  է հարվածի  ալիքից: Վերջինս գտնվում է վիրաբուժական բաժանմունքում »- նշեց  Արմեն Խաչատրյանը:

Դեպքի հանգամանքները ճշտվում են։

 

Արմենուհի Մխոյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am