«Բավարիա»-ն վերսկսում է մարզումները

Armenpress 12:40, 5 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի «Բավարիա»-ն կվերսկսի մարզումները սեփական մարզաբազայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Kicker-ը: «Բավարիա»-ն մարզումները կվերսկսի ապրիլի 6-ին: Մարզումները կանցկացվեն 5-ական ֆուտբոլիստից բաղկացած խմբերով, որոնք կմարզվեն հերթականությամբ:

Մինչ այս Բունդեսիգայի թիմերից մարզումները սկսել էին «Շալկե-­04»-ը և Դորտմունդի «Բորուսիա»-ն:

Դեռևս հայտնի չէ, թե երբ կշարունակվի Բունդեսլիգան:  Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am