Քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրական սյան վրա

Armenpress 10:28, 5 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 4-ին, ժամը 16:00-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան գյուղ տանող ավտոճանապարհին էլեկտրական սյան վրա կա քաղաքացի: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատի մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Վալերի Բ.-ն (ծնված 1996 թ.) էլեկտրական սյան վրա աշխատանքներ իրականացնելիս հոսանքահարվել է: Փրկարարները Վալերի Բ.-ին իջեցրել են էլեկտրական սյան վրայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am