Իրանում մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 1801-ով

Armenpress 15:06, 4 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում ապրիլի 4-ի տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվը նախորդ օրվա համեմատ ավելացել է 2 հազար 560-ով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը: Իրանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 55 հազար 743: Մահացածների թիվն ավելացել է 158-ով՝ կազմելով 3 հազար 452: Ապրիլի 4-ի տվյալներով մեկ օրում ապաքինվածների շարքը համալրել է 1.801 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է 19 հազար 736:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am