«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ինչպե՞ս ազդել հանդիսատեսի հոգեբանության վրա

Armenpress 10:00, 4 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եթե դիտարկենք թատրոն հաճախող անձանց տարեցտարի աճող թիվը, ապա կարելի է վստահաբար ասել, որ հայաստանյան թատրոններն առաջընթաց են արձանագրում: Հատկապես մեծ հետաքրքրության են արժանանում հայկական պիեսները:

Լուսահոգի Երվանդ Ղազանչյանը պատահականորեն չէր ասում, որ պետք է «աչքի լույսի պես» պահել ազգայինը: Սակայն ազգայինը պահելու հետ մեկտեղ, երբեմն թատերագետներն առաջ են քաշում ժամանակակից թատրոնի պահանջն ու ազատականացումը: Օրինակ, Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով` իրենց թատրոնն ազատականացման ընթացքի մեջ է, քանի որ այլ թատրոնների հետ ստեղծվում են համատեղ նախագծեր եւ համատեղ ներկայացումներ: Թատրոնների հիմնական խնդիրը, ըստ նրա, համակարգային է. «Ցավոք, հաշվի չեն առնում այսօրվա ժամանակը՝ 21-րդ դարը։ Թատրոնի կառավարման համակարգը կարծրացած սովետական համակարգ է։ Այն հնարավորություն չի տալիս լիակատար «կանաչ» լույս վառել երիտասարդների առջեւ, փորձել համատեղ նախագծերով հանդես գալ»»։

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am