«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Օժանդակության թիրախում հասարակության խոցելի բոլոր շերտերն են

Armenpress 21:37, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կորոնավիրուսի համաճարակի հետևանքները մեղմելուն նպատակաուղղված կառավարության ինը աջակցության ծրագրից հինգն ամբողջովին սոցիալական ուղղվածություն ունեն: Մնացած 4 ծրագրում նույնպես մեծ է սոցիալական բաղադրիչը, քանի որ վերջին հաշվով աջակցությունները հատկացվում են տնտեսվարողների գործունեության աջակցությանը, հետևաբար՝ աշխատատեղերի պահպանմանը: Օժանդակության 5 ծրագրում գործադիրը փորձել է ընդգրկել բոլոր խոցելի սոցիալական շերտերին: Աջակցության չափերը սահմանվել են՝ հիմք ընդունելով  միջին աշխատավարձերը և նվազագույն սպառողական զամբյուղը: Միջոցառումների հիմնական առաջնահերթությունն այս փուլում հնարավորինս շատ մարդկանց օժանդակելն է:  Պետությունը փորձում է սահմանափակ ռեսուրսներն այնպես բաշխել, որպեսզի հնարավորություն ունենա ճգնաժամին դիմակայել  այնքան ժամանակ, ինչքան կպահանջվի»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am