Աշխարհում ռազմական գործողությունների դադարեցման կոչին միացել է 70 պետություն

Armenpress 19:37, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի համաճարակով  պայմանավորված՝  աշխարհում ռազմական գործողությունների դադարեցման կոչին միացել է 70 պետություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Մինչ օրս կոչին միացել են 70 պետություն, տարածաշրջանային գործընկերներ, հասարակական գործիչներ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ», - ասել է Գուտերեշը:

Նա նշել է, որ համաճարակին հաջորդելու են սոցիալական, տնտեսական և քաղաքական խորը հետևանքներ, այդ թվում ` միջազգային խաղաղության և անվտանգության հետ կապված:

Մարտի վերջին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը համաշխարհային հրադադարի կոչ է արել՝ պայմանավորաշ աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ։ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել էր, որ Հայաստանն աջակցում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am