«Կորոնավիրուսի հաղթահարմանն աջակցության» հաշվի մուտքերը կազմել են 864 մլն 664 հազ. 835.7 դրամ

Armenpress 18:59, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին, ապրիլի 3-ի ժամը 18:00-ի դրությամբ, մուտքերը կազմել են 864 մլն 664 հազ. 835.7 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3346: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am