Անգելա Մերկելի ինքնամեկուսացման ժամկետն ավարտվել է. Reuters

Armenpress 15:01, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնամեկուսացման ժամկետն ավարտվել է և նա սկսել է նստավայրից աշխատանքը մի քանի անգամ թեստի բացասական արդյունք ունենալուց հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը:

Անգելա Մերկելը ինքնամեկուսացվել էր և անցել էր տնային պայմաններում աշխատանքի այն բանից հետո, երբ պարզվել էր, որ իրեն պատվաստած բժշկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am