Բեռլինի բարձրակարգ ռեստորաններից մեկն անվճար սնունդ է մատակարարում բժիշկներին. Deutsche Welle

Armenpress 14:07, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում բարձր վարկանիշ ունեցող ռեստորաններից մեկը, որը փակ է հաճախորդների համար, այս օրերին աշխատում է բժիշկների համար՝ անվճար սնունդ մատակարարելով նրանց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն: Ռեստորանի հիմնադիր Մաքս Շտորեն Գերմանիայի ամենապահանջված խոհարարներից մեկն է:

Կարանտինի արդեն առաջին իսկ օրերին Մաքսն իր թիմով սկսել է պատրաստել ճաշատեսակներ քաղաքի հիվանդանոցների բուժանձնակազմների համար: Վերջիններս ճաշերի համար ոչինչ չեն վճարում:

«Անընդհատ սևեռվել հեռախոսին և ամեն 15 րոպեն մեկ թարմացնել ինֆորմացիան, դա ինձ համար չէ: Ես սովոր եմ աշխատել և անել այն ինչ, ինձ մոտ ամենից լավ է ստացվում: Մենք տեղեկացանք, որ կլինիկաների աշխատակիցները նույնիսկ ժամանակ չունեն տաք սննդի հարցով զբաղվելու համար: Ես շատ արագ մեր առաքիչներից հետաքրքվեցի, թե կարո՞ղ են որոշ քանակությամբ սնունդ նվիրաբերել, որպեսզի մենք բժիշկների համար ուտեստներ պատրաստենք: Ի պատասխան մենք բավական բարձր որակի միս ստացանք»,-նշել է խոհարարը: Նրա՝ սննդամթերքի նվիրատվության առաջարկին արաձագանքել են այլ ընկերություններ ևս:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am