COVID-19. Մեծ Բրիտանիայում բարձրաձայնում են կադրային խնդիրների մասին. Euronews

Armenpress 13:21, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի ցուցահանդեսային կենտրոնը դարձել է ժամանակավոր հոսպիտալ կորոնավիրուսով վարակված հիվանդներին ընդունելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ նախատեսվում է ավելացնել նման հիվանդանոցների թիվը: Պետական բուժհաստատություններից ժամանակավոր հոսպիտալ են ուղարկել բժիշկների ու բուժաշխատողների: Նրանց աջակցում են զինվորական բժիշկներն ու կամավորները: Արդեն առանձնացված է 500 տեղ, սակայն նախատեսվում է այդ թիվն ավելացնել: Բժիշկների շրջանում մտահոգություն կա անձնական պաշտպանության համար նախատեսված պարագաների սակավության առնչությամբ:

Բրիտանիայի կառավարությունը հայտարարում է, որ բժիշկները շուտով կստանան անհրաժեշտ պարագաներ ու սարքավորումներ, այդ թվում 170 մլն դիմակ: Ամեն դեպքում պակաս կա, դա նշանակում է, որ առկա է բուժանձնակազմի կողմից վարակվելու ռիսկ:

Շնչառական արհեստական հետ կապված խնդիր ևս կա: Ներկայում մեծ թվով ապարատների արտադրություն է սկսվել, սակայն հարց է՝ արդյոք կա՞ն անհրաժեշտ թվով վերապատրաստված մասնագետներ, որպեսզի  սովորեցնեն, թե ինչպես պետք է կիրառել դրանք: Մասնագետները կարևորում են կամավորների ներգրավվածությունը, սակայն պնդում են, որ որակավորված բժիշկների անհրաժեշտություն կա:

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 33 հազարից ավելին է: Դեպքերի մեծ մասը գրանցվել է Լոնդոնում, որի փողոցներն այս օրերին գրեթե դատարկվել են:   

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am