Կարլսենն առցանց շախմատային մրցաշար է կազմակերպում 

Armenpress 11:31, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը միջազգային առցանց մրցաշար կկազմակերպի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մրցաշարին կմասնակցեն աշխարհի 8 լավագույն շախմատիստները: Սա կլինի պատմության մեջ առաջին նմանատիպ մրցաշարը: Այն կմենարկի ապրիլի 18-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար դոլար:

Քանի որ Կարլսենը մրցացարին մասնակցության ձևաչափում ներառել է աշխարհի ամենաառաջնակարգ ութ շախմատիստներին, իսկ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 7-րդն է, ստացվում է, որ Արոնյանի անունը ևս ներառված է անվանացանկում։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրեր առաջ Արոնյանի կյանքում դժբախտություն էր տեղի ունեցել՝ մահացել էր նրա կինը, հայկական շախմատի առաջատարի մասնակցությունը դեռ պետք է հաստատվի։ 
 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am