«Ռոմա»-ն սկսել է բանակցել Գյոտցեի հետ  

Armenpress 11:19, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ն բանակցում է գերմանացի հարձակվող Մարիո Գյոտցեի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է գերմանական Bild-ը: Ըստ պարբերականի՝ «Ռոմա»-ն արդեն իսկ սկսել է Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվողի գործակալի հետ բանակցությունները: 2020 թ. ամռանն ավարտվում է Գյոտցեի պայմանագիրը «Բորուսիա»-ի հետ, և ֆուտբոլիստը կստանա ազատ գործակալի կարգավիճակ: Գերմանացի հարձակվողին իրենց կազմում են ուզում տեսնել նաև «Միլան»-ը և «Նապոլի»-ն:

Այս մրցաշրջանում Գյոտցեն «Բորուսիա»-ի կազմում մասնակցել է 19 խաղի, դարձել 3 գոլի հեղինակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am