Հունահռոմեական ոճի մի քանի ըմբիշներ UWW-ի վարկանիշային աղյուսակում են

Armenpress 20:46, 2 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մի քանի անդամներ ընդգրկվել են Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) վարկանիշային աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 60 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը 9-րդն է, 63 կգ քաշում Սլավիկ Գալստյանը` 4-րդը, 72 կգ քաշում Մալխաս Ամոյանը` 7-րդը, 77 կգ քաշում գյումրեցի Կարապետ Չալյանը` 3-րդը, 97 կգ քաշում Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը` 2-րդը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am