Իրանի խորհրդարանի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

Armenpress 20:07, 2 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին կորովիրուսի թեստ է հանձնել, որը դրական արդյունք է տվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է IRIB հեռուստառադիոընկերությունը:

«Տարբեր ախտանշանների ի հայտ գալուց հետո խորհրդարանի նախագահը կորոնավիրուսի թեստավորում է անցել: Դրական արդյունքով պայմանավորված՝ ներկայումս նա գտնվում է կարանտինում և բուժում է ստանում»,- ասվում է հայտարարության մեջ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am