«Ռոմա»-ն մեկ անգամ ևս կդիմի «Արսենալ»-ին Մխիթարյանի տրանսֆերի համար

Armenpress 18:56, 2 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ն ևս մեկ առաջարկով կդիմի «Արսենալ»-ին` Մխիթարյանին ձեռք բերելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Gazetta dello Sport-ը: «Ռոմա»-ն մեկ անգամ մերժում ստացել է Մխիթարյանի տրանսֆերի համար առաջարկելով 10 միլիոն եվրո: Լոնդոնյանի ակումբը, սակայն, հայ ֆուտբոլիստի համար ակնկալում է 20 միլիոն ստանալ: «Ռոմա»-ն ևս մեկ անգամ առաջարկով կդիմի «զինագործներին»` Մխիթարյանի տեղափոխության համար առաջարկելով 15 միլիոն եվրո:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը այս մրցաշրջանի սկզբում  «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Հայ ֆուտբոլիստն այս ընթացաքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am