Աղավնաձորում մեկուսարանի բժշկական անձնակազմը ծաղիկներով է ճանապարհել տուն գնացող կանանց 

Armenpress 16:24, 2 Ապրիլ, 2020
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղավնաձորի մեկուսարանի՝ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ստացած մի խումբ քաղաքացիներ վերադառնում են տուն: Բժշկական անձնակազմը նրանց ծափերով, կանանց նաև ծաղիկներով է ճանապարհում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեսանյութը հրապարակել է առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը, ով կազմակերպում է մեկուսարանի բժշկականխարգելիչ միջոցառումները: 
«Աղավնաձորում տեղակայված մեկուսարաններից մեկում 14 օր մեկուսանալուց և COVID-19-ի նկատմամբ թեստ հանձնելուց հետո, մեր կոնտակտավոր քաղաքացիների մի մասի մոտ արձանագրվել էր բացասական պատասխան: Մեր ողջ թիմը ծափերով և ծաղիկներով ճանապարհեց մեր առողջ հայրենակիցներին դեպի տուն: Այո, կորոնավիրուսից հետո կա կյանք... Առողջ լինեք... Աղավնաձորի մեկուսարաններից բոլոր տուն վերադարձող կանայք գնալու են այսպես... »,-նշել է նա: 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am