Արսեն Թորոսյանի կոչին արձագանքել է Երևանի քաղաքապետարանին ենթակա բուժհաստատությունների 31 բժիշկ

Armenpress 16:15, 2 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի վարակով պայմանավորված` բժշկական անձնակազմի (բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժաշխատող) հավաքագրման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի կոչին արձագանքել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների 31 բուժաշխատող, այդ թվում՝ 22 բժիշկ, 8 բուժքույր, 1 կրտսեր բուժաշխատող:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am