Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը չի չեղարկվի

Armenpress 16:03, 2 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի ԱՄՆ բաց առաջնությանը կազմակերպիչները չեն պատրաստվում հետաձգել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Ըստ նախնական պլանի «Մեծ սաղավարտի» տարվա չորս մրցաշարերից հերթականը` ԱՄՆ բաց առաջնությունը կկայանա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 13-ը Նյու-Յորքում:

Մինչ այս արդեն իսկ չեղարկվել են Ֆրանիսիայի բաց առաջնությունը` «Ռոլան Գարոսը» և Ուիմբլդոնը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am